Array ( [mr_id] => 77579 [mr_node] => 71155 [mr_media] => 72547 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72547 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72547.jpg [media_name] => Nelli Lazaryan akumb copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-30 17:11:07 )
Facebook Instagram Youtube
Լազարյան ակումբ. Հայ-ռուսական ակումբի 1-ին նստաշրջանը նվիրված է պաշտպանությանն ու անվտանգությանը
Լազարյան ակումբի առաջին նիստին մասնակցում է նաև գործարար Միքայել Բաղդասարովը:

Սիրո խոստովանությամբ բացվում է հայ-ռուսական Լազարյան ակումբի առաջին նստաշրջանը: Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն ասում է՝ սիրում են Հայաստանը անկախ նրանից, թե ով է իշխանության: Եվ անցնում հիմնական թեմային՝ պաշտպանություն և անվտանգություն: 

Ակումբն անվանել են ի պատիվ հայ մեկենաս Լազարյանների ընտանիքի: Առաջին նստաշրջանին հրավիրված է Հայաստանի իշխանական ներկա և նախկին վերնախավը: Առանցքային դեմքերը ներկա չեն: Ըմբռնումով են մոտենում՝ մի մասը քարոզարշավի մեջ են, որոշ պաշտոնյաներ էլ գործուղման: Լրագրողները Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին են հարցնում: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի ուզում քննարկել: Դժվարանում է որևէ կանխատեսում անել: 

Լազարյան ակումբի առաջին նիստին մասնակցում է նաև գործարար Միքայել Բաղդասարովը: Արմավիայի փակման պատճառներից մինչև քաղաքականություն, լրագրողներին ամեն ինչ է հետաքրքիր: Բաղդասարովը դժվարանում է բիզնեսի փակման պատճառը նշել, դեռ ուսումնասիրում են: Պատրաստվո՞ւմ է կրկին գործարարությամբ զբաղվել Հայաստանում: