Array ( [mr_id] => 77561 [mr_node] => 71156 [mr_media] => 72548 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72548 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72548.jpg [media_name] => G 20 NORR copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-30 17:15:18 )
Facebook Instagram Youtube
G20. Գերտերությունների ղեկավարները ժամանում են Արգենտինայի մայրաքաղաք
Մոլորակի խոշորագույն տնտեսությունների ղեկավարները Բուենոս Այրեսում են: Առաջիկա երկու օրերին մեծ քսանը կփորձի առնվազն քննարկել այն խնդիրները, որոնք ֆորումի 10 տարվա պատմության մեջ ամենաշատն են:

Միացյալ Նահանգների նախագահի համար սա Հարավային Ամերիկա առաջին այցն է, նախորդը նա չեղարկել էր Սիրիայում ավիահարվածների նախօրեին: Այսօր Բուենոս Աիրեսում Ամերիկան կբախվի մի քանի երկրների հետ տնտեսական տարաձայնություններին: 

Չինաստանն այդ ցուցակում առաջինն է: Սի Ձին Պինը բանակցային խիտ օրակարգ ունի: Միացյալ Նահանգների հետ Առևտրային պատերազմում գտնվող երկրի ղեկավարը կհանդիպի նաև ՌԴ նախագահի հետ:

Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Մեքսիկայի ղեկավարը մեծ ակնկալիք ունի Գ20-ից : Մաիցյալ նահանգների սահման հասած քարավանն արդեն մեծ վնաս է հասցրել: հիմա Պիենայի խնդիրը դրա հետևանքները մեղմելն է: 

Աղմկահարույց բացահայտումների ֆոնին Արգենտինայի մայրաքաղաք է ժամանել նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգը: Այցի նախօերին իրավապաշտպան մի քանի կազմակերպություններ նրան ձերբակալելու կոչ էին արել: Ժողովրդավար պետությունների ղեկավարները դեռ պետք է կարողանան իրենց էլեկտորատին բացատրել թագաժառանգի հետ արարողակարգային ձեռքսեղմումը;

Բարդ բանակցություններ են սպասվում հայրենիքում աջակցության ակնհայտ պակաս ունեցող Թերեզա Մեյին: Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ է Արգենտինա այցելում 1982թվականի Ֆոլկլենդյան պատերազմից ի վեր: 

Այս խնդիրների քննարկամն համար հարթակ տրամադրող ու հյուրընկոալող կողմն էլ ծանր տնտեսական դրության մեջ է: Հակագլոբալսիտների ցույցերին միացել են նաև հազարավոր արգենտինացիներ, որոնք բողոքում են ֆինանսական ծանր պայամաններում այսպիսի գագաթնաժողով կամակերպելու դեմ:

Լարված մթնոլորտը լիցքաթափել է Հնդկաստանի նախագահը: Նրա ելույթն ուղեկցվել է յոգայի զանգավածային մարզումներով: