Array ( [mr_id] => 77581 [mr_node] => 71158 [mr_media] => 72558 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72558 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72558.jpg [media_name] => 35367_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-01 12:27:44 )
Facebook Instagram Youtube
Նախագահ Սարգսյանն այցելել է Siemens-ի գործարան և Desy կենտրոն
Տեխնոլոգիական ընկերությունում Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտնականների հետ:

Հանրահայտ «Սիմենս» ընկերության գործարանում նախագահը ծանոթացել է տեխնոլոգիական նորարարությունների հետ: Այս ըներութունը 65 երկրում տեղադրել է գազային ավելի քան 1000 տուրբիններ: Գործարանում նախագահը հանդիպել է Գազատուրբինային վաճառքի գծով տնօրենի հետ և շրջել արտադրական սրահներում:

«Սիմենս»-ը Հայաստանում վաղուց է աշխատում, այժմ սպասվում են նոր նախաձեռնություններ: Արմեն Սարգսյանն ու «Սիմենս»-ի գազատուրբինային վաճառքի գծով տնօրենը փոխանակել են հուշանվերներ ու ազդարարել գործակցության նոր փուլի մեկնարկը.

Նոյեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունը երկու ընկերության հետ ստորագրել էր Երևանում գազատուրբինային ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիր: 
 ՋԷԿ-ի հիմքում հենց «Սիմենս»-ի գերարդյունավետ գազային տուրբիններն են:

Նախագահի քառօրյա այցի վերջին կանգառն էլ Դեզի կենտրոնն էր: Տեխնոլոգիական այս ընկերությունում Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտնականների հետ: Այս հանդիպմամբ նախագահը ամփոփել է պաշտոնական այցը Գերմանիա ու վերադարձել Երևան: