Array ( [mr_id] => 77573 [mr_node] => 71159 [mr_media] => 72550 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72550 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72550.jpg [media_name] => 643-586x375.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-30 17:28:31 )
Facebook Instagram Youtube
Զինված հարձակում՝ Զարթոնք գյուղում
Տանտերերը չեզոքացրել են մի հանցագործին, մյուսը փախել է:

Մարինե Աբովյանը պատմում է, թե ինչպես է դիմադրել զինված հանցագործների հարձակմանը: Գիշերը Մարինեն շքամուտքի դուռը բացելուց հետո ձայն է լսել, մինչև փորձել է պարզել, թե այն որտեղից է, երկու դիմակավոր հրել են նրան և փորձել փակել բերանը: Մարինեի 80-ամյա հայրը ձայներից արթնացել է ու փորձել օգնել դստերը: Նրան միացել է նաև Մարինեի մայրը: Մարինեի մայրն, այնուամենայնիվ, բացել է դուռն ու հարևաններին օգնության կանչել: Քաշքշուկի մի հարձակվողը հրազենով փախել է, մյուսին բռնել են:

Հարևանները ճանաչել են հանցագործին, Արմավիր գյուղից է: Զանգահարել են ոստիկանություն: Զինված հանցագործները բակ են մտել քարե պարսպի վրայով: Ոստիկանները դեպքի վայրից հայտնաբերել են AKC տիպի ինքնաձիգի մեկ փամփուշտի տուփ, երկու դիմակ, մեկ էլեկտրաշոկ, մեկ զույգ ձեռնոց, մահակ, տոպրակ, որի մեջ եղել է թափանցիկ կպչուն ժապավեն և պոլիմերային կապիչ: