Array ( [mr_id] => 77571 [mr_node] => 71160 [mr_media] => 72551 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72551 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72551.jpg [media_name] => 830322.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-30 17:32:42 )
Facebook Instagram Youtube
Արտաշատի թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը դատի է տվել թատրոնի տնօրենին
Իրավաբանորեն թատրոնն է դարձել պատասխանող կողմ:

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանը դատի է տվել թատրոնի տնօրենին, սակայն իրավաբանորեն թատրոնն է պատասխանող կողմ դարձել: Նոր տնօրեն Գագիկ Ռոստոմյանը՝ Հայկ Մնացականյանի հետ աշխատանքային նոր պայմանագիր չի կնքել: Գագիկ Ռոստոմյանի խոսքով՝ ինքը եվ Դերասանները դժգոհ են Հայկ Մնացականյանի աշխատանքից եվ չեն ցանկանում աշխատել նրա հետ:

Նոր տնօրենն ասում է, որ թատրոնը երկար տարիներ հյուրախաղերի չի մեկնել: Հայկ Մնացականյանն էլ ասում է, որ նախկին տնօրենը այդ հյուրախաղերի համար չի վճարել: Հայկ Մնացականյանի խոսքով` հակասությունները նոր տնօրենի հետ սկսվել են, երբ մի մի դերասանուհու դուստրը թատրոնում աշխատանքի է անցնում որպես ռեժիսոր: Նոր տնօրենը նրան ժամանակից շուտ է ազատում նրան, որը եվս դատի է տալիս տնօրենին:

Թատրոնի տնօրենն էլ ասում է՝ Մնացականյանը տարբեր բեմականացումներ է արել՝ կոպիտ խախտումներով: Թատրոնի տնօրենն ասում է՝ իրենց նույնիսկ գեղարվեստական ղեկավար պետք չէ, հրավիրված ռեժիսորների աշխատանքից էլ գոհ են: Մնացականյանն էլ ասում է, որ այդ տարիքում էլ պատրաստ է թատրոնում աշխատել: Ռոստոմյանն ասում է , որ Այս տարի հանդիսատեսի այցերն ավելի շատ են, քան անցած տարի: Իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նոր տնօրենը ի՞նչ է արել թատրոնի համար: Ռոստոմյանը տեղեկացրել է՝ մալուխներ են տեղադրել, ուղեգորգ են փռել, որ հանդիսատեսը թատրոն մտնելիս չսայթաքի:

Առաջին ատյանի դատարանում թատրոնը շահում է դատը, Վերաքննիչում` պարտվում: Թատրոնի նոր տնօրենն ու աշխատակիցները հայտնեցին, որ Հայկ Մնացականյանը կազդի դատական գործընթացի վրա: Եվ որ Մնացականյանը թատրոնում ծանոթ բարեկամ ունի: Տնօրենը, փոխտնօրենն ու թատրոնի դերասանները տեղեկացրին՝ պայքարելու են մինչեվ վերջ, որ Հայկ Մնացականյանը թատրոնում չաշխատի: Հակառակ դեպքում գործադուլ կանեն: