Array ( [mr_id] => 77566 [mr_node] => 71161 [mr_media] => 72552 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72552 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72552.jpg [media_name] => 232162581409748310.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-30 17:35:37 )
Facebook Instagram Youtube
Ucom-ի տնօրենը բաց դաս է անցկացրել Արագածոտն մարզի աշակերտների համար
Ucom ընկերության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ղեկավարներն Արագածոտնի Կոշ համայնքում բաց դաս են անցկացրել:

Տեխնիկական ուղվածության դասը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի 18 սաների և Լեռնարոտում սովորող 12 աշակերտների համար էր։ 

Լեռնարոտի աշակերտների համար այս դասը ճանաչողական էր. նրանք հանդիպել են հարևան գյուղի իրենց հասակակիցների հետ, ծանոթացել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի գործունեությանը ու լսել Ucom ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանի բաց դասը: «Արմաթ»-ի կրթական ծրագրի նպատակը տեխնոլոգիական կրթության խթանումն է, ու բարձր տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության առաջացումը: 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ կնքված հուշագրով՝ Ucom ընկերությունը ներդրումներ է անում,որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվի 70 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը պարբերաբար այցելում է «Արմաթ» խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը: