Array ( [mr_id] => 77578 [mr_node] => 71164 [mr_media] => 72556 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72556 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72556.jpg [media_name] => Avetis TT Mrcanakakir copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-01 12:12:50 )
Facebook Instagram Youtube
Ջեյմս Թրուշարդ. Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի առաջատար երկիր
Ըստ Ջեյմս Թրուշարդի՝ պետք է պայքարել մարդու նկատմամբ մարդու անմարդկային վերաբերմունքի դեմ:

«Նեյշընըլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր, միլարդատեր Ջեյմս Թրուշարդը հայտնի է Դաքթր Թի անունով: Հենց նա է ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակի այս տարվա դափնեկիրը: Մինչև մրցանակը ստանալը, նա հանդիպել է Պոլիտեխնիկի ուսանողների հետ: ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ Ջեյմս Թրուշարդին շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում:

Հաջորդ կանգառը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է: Դաքթր Թին հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետև եղավ ցեղասպանության թանգարանում: Դաքթր Թին առաջին անգամ իր հայ գործընկերներից է լսել Ցեղասպանության մասին, իրական պատմություններով ու մարդկային ճակատագրերով: Թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում Թրուշարդը գրեց՝ պետք է պայքարել մարդու նկատմամբ՝ մարդու անմարդկային վերաբերմունքի դեմ: Դաքթր Թին Հիշողության պուրակում եղևնի տնկեց՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: