Array ( [mr_id] => 77577 [mr_node] => 71165 [mr_media] => 72555 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72555 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72555.jpg [media_name] => G 20 copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-01 12:12:34 )
Facebook Instagram Youtube
G 20. 10-րդ հավաքի գլխավոր կոմյունիկեն գրեթե պատրաստ է
Սպիտակ տան ու Կրեմլի ղեկավարի հանդիպումը գագաթնաժողովի բացումից մի քանի ժամ առաջ չեղարկվել է:

Մեծ 20-ի գլխավոր ինտրիգը` Սպիտակ տան ու Կրեմլի ղեկավարի հանդիպումը գագաթնաժողովի բացումից մի քանի ժամ առաջ չեղարկվեց: Թրամփն օդանավում թվիթով տեղեկացրեց, որ հանդիպումը չի կայանա: 

«Հիմնվելով փաստի վրա, որ Ռուսաստանն ուկրաինական նավերն ու նավաստիներին չի վերադարձրել, համարում եմ` բոլոր կողմերի համար ճիշտ կլինի, որ չեղարկեմ նախապես ծրագրված հանդիպումը»: 

Կրեմլում օրակարգի խախտումը նախ կապեցին Միացյալ Նահանգների ներքին խնդիրների հետ, հետո էլ հայտարարեցին, որ Պուտնն այլ կարևոր հանդիպումներ կունենա: Վլադիմիր Պուտինը Արգենտինա ժամանած վերջին հյուրերի մեջ էր, բոլորից ուշ կժամանի կանցլեր Մերկելը, որը քննարկումներին կմիանա շաբաթ օրվա երկրորդ կեսին: Մինչև այդ G7-ն ընդունել է հայտարարություն Կերչի նեղուցում տեղի ուենցած միջադեպի վերաբերյալ: Նրանք զսպվածության կոչ են արել ` հետագա էսկալացիան կանխելու նպատակով:

Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների ԱԳ նախարարներն ու ԵՄ գերագույն ներկայացուցիրչը նշել են, որ լարվածությունը վտանգավոր մակարդակի է բարձրացել: Գագաթնաժողովի առաջին օրվա մեծ ձեռքբերում է ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա եռակողմ նոր առևտրային համաձայնագրի ստորագորւմը: 

Նախորդ պայմանագիրը Թրամփը չեղարկել էր որից հետո Կանադայի հետ հարաբերությունները սրվեցին, հիմա գործընկերները ստորագրությամբ ու ձեռքսեղմումով առևտրային ստարտ են տալիս: Գլխավոր ինտրիգներից մեկը կպահպանվի մինչև գագաթնաժողովի ավարտը: Գլխավոր կոմյունիկեն 80 տոկոս պատրաստ է: Եթե հաջողվի հասցնել 100 տոլկոսի, ապա G20-ի 10-րդ հավաքը կհամարվի հաջողված: