Array ( [mr_id] => 77580 [mr_node] => 71166 [mr_media] => 72557 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72557 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72557.jpg [media_name] => 6F2E0484-E74E-42FF-B372-7F436B42A5E0_cx0_cy5_cw0_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-01 12:26:29 )
Facebook Instagram Youtube
«Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոն. Ապագան կերտելու համար փոխենք ներկան
Լիբանանահայերը 87750 դոլար կներդնեն՝ ապագան կերտելու համար ներկան փոխելու նպատակով:

Գյումրիի բազմազավակ ընտանիքներին՝ տուն, Արցախին՝ ժամանակակից ոռոգման ու արևային էներգիայով տաքացուցիչների համակարգեր: 
26 տարում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 535 ընտանիքի բնակարանով է ապահովել: Լիբանանի մասնաճյուղի 14 տարվա ատենապետի խոսքով` 2018-ի ռադիոթոնը ևս խոստանում է լինել արդյունավետ և ավարտին հասցնել մեկնարկած ծրագրերը Արցախում ու Հայաստանում:

Տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պատճառով տարեցտարի նվազել են հավաքվող գումարները, բայց ավելացել են նվիրատուները: Հիմնադրամի անդամների խոսքով՝ ռադիոթոնը լիբանանահայերի համար տոն է դարձել:

Ակնկալիքները մեծ են, նպատակը՝ գերազանցել նախորդ ռադիոթոների արդյունքները: Մասնակիցները վստահ են, ինչպես Եվրոպայում և Միացյալ նահանգներում, այնպես էլ Լիբանանում, սահմանված ժամկետներում, կարձանագրվի ցանկալի արդյունք: 

Ըստ նախնական տվյալների՝ 87750 դոլար կներդնեն լիբանանահայերը՝ ապագան կերտելու համար ներկան փոխելու նպատակով: