Ամերիկայի 41-րդ նախագահը պաշտոնավարել է 1989-1993թթ.:
Միացյալ Նահանգներում մահացել է երկրի ամենաերկարակյաց նախագահը` Ջորջ Բուշ ավագը: Նա 94 տարեկան էր: Ամերիկայի 41-րդ նախագահը պաշտոնավարել է 1989-ից 1993 թվականը: Այս տարվա ապրիլին մահացել էր նրա կինը` Բարբարան, որի հետ ապրել էր 73 տարի: