Array ( [mr_id] => 77592 [mr_node] => 71171 [mr_media] => 72562 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72562 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72562.jpg [media_name] => map-engineering.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-01 14:14:17 )
Facebook Instagram Youtube
Ինժեներական քաղաք. Սկսվել է նոր մասնաշենքի շինարարությունը
Ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության մոդելով :

Ինժեներական քաղաքի նոր մասնաշենքի շինարարությունը սկսված է: Ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության մոդելով եւ կարժենա ավելի քան 21 մլն դոլար: Ընդհանուր ծախսերի 50 տոկոսը համաֆինանսավորելու է կառավարությունը, մյուս կեսը՝ Նեյշնլ Ինսթրումենթս ընկերությունը:

Ավելացվող երեք հեկտար տարածքում կգործեն 35 գրասենյակային շենքեր՝ իրենց կենցաղային եւ առաջին անհրաժեշտության ենթակառուցվածքներով: Այս ծրագրով նախատեսված է կազմակերպել ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում:

National Instruments ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդի խոսքով, Հայաստանը մեծ թափ է վերցրել ՏՏ եւ ճարտարապետության ոլորտում ու երիտասարդներին մեծ հնարավորություն է տրվում դառնալ ոլորտի պահանջված մասնագետ:

Ինժեներական քաղաքին կմիանան առնվազն 20 նորաստեղծ կազմակերպություններ: Մասնագետների համոզմամբ` 40 տոկոսով կբարձրանա կազմակերպությունների արդյունավետությունը, արտահանման ծավալների աճը կավելանա 30 տոկոսով: Շինարարությունը կտեւի մեկուկես տարի: