Array ( [mr_id] => 77597 [mr_node] => 71175 [mr_media] => 72535 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72535 [media_album] => 1 [media_path] => media/2018/11/72535.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-11-29 17:51:27 )
Facebook Instagram Youtube
Լազարյան ակումբ. Ըստ Վլադիմիր Կազիմիրովի՝ կարևորը Ղարաբաղի ճակատագիրն է
Օր երկրորդ: Հայ-ռուսական Լազարյան ակումբի նստաշրջանում Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող թեման է քննարկվում:

Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն ընդգծեց` հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Կազիմիրովի ձևակերպմամբ՝ բանակցությունները փակուղի են մտնում Ադրբեջանի պատճառով, որը տարածքների վերադարձ է պահանջում: 

Լազարյան ակումբի համահիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Նրա խոսքով՝ Ղարաբաղը միջազգային իրավունքին համապատասխան հանրաքվե է իրականացրել և այժմ պաշտպանում է արդյունքը: Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձավ նաև Արցախի բանակցություններից դուրս մնալու հարցին: 

Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին` հիշեցնելով 2016-ի ապրիլը:

Անդրադարձավ Ադրբեջանի զինված ուժերը սպառազինությանը` ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևն արձանագրեց, որ այն քանակով գերազանցում է Հայաստանին. սակայն, կարևոր է ոչ միայն քանակը, այլև՝ որակը: Եվսեևի խոսքով՝ Հայաստանը կարողացավ ժամանակակից սպառազինության շնորհիվ նվազեցնել Բաքվի առավելությունը: