Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Դեկտեմբերի 6-ին նա կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։