Array ( [mr_id] => 77603 [mr_node] => 71183 [mr_media] => 72568 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72568 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72568.jpg [media_name] => logo.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-01 17:05:54 )
Facebook Instagram Youtube
Հավատարիմ հողին ու հային. Խնդիրները կլուծվեն, եթե չառաջնորդվեն անձնական շահով
Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակի առաջատար Արմեն Ռուսատմյանի խոսքով` երկրի առջև շատ խնդիրներ կան ծառացած և պետք է կարողանալ արագ և արդյունավետ քայլերով լուծել դրանք:

Ըստ Արմեն Ռուսատմյանի, այդ բոլոր խնդիրները կլուծվեն, եթե քաղաքական ուժերը չառաջնորդվեն անձնական շահերով:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի համոզմամբ՝ Դաշնակցությունը ընտրարշավին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որ հավատում է սոցիալիզմին և սոցիալական արդարությանը: Ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական անվտանգություն: ՀՅԴ ծրագիրը հիմնված է այս գաղափարների վրա:

Հայ հեղափոխական դաշնակցության կարգախոսն է՝ «Հավատարիմ հողին ու հային»: