Կեղծ բժիշկների ձերբակալելու գործողությունը Իսրայելի ոստիկանությունը սկսեց երկրի միաժամանակ մի քանի քաղաքներում: Ձերբակալվածներից մեկը հատուկ գործողության ժամանակ հերթապահ բժիշկ էր:
Բժիշկները Հայաստանի և Վրաստանի տարբեր համալսարանների կեղծ դիպլոմներով աշխատանքի են անցել խոշոր հիվանդանոցներում: Իրավապահները գործել են անանուն ահազանգի հիման վրա: Սպանության լիցենզիա անունը ստացած հատուկ գործողության արդյունքում պարզվել է, որ բժիշկները լիարժեք կրթություն չեն ստացել, բայց միջնորդի միջոցով ձեռք են բերել Հայբուսակ, Սուրբ Թերեզայի և ավանդական բժշկության համալսարանների կեղծ վկայականներ: Բոլոր ձերբակալվածները Հայաստանում կրթությունը կիսատ թողած իսրայելցի արաբներ են:
2017-ին Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել էր ոստիկանություն՝ խնդրելով պարզել որոշ ատամնաբույժների հայկական դիպլոմների իսկությունը: Նախարարությունն արդեն 2 տարի չի հաստատում հարյուրավոր բժիշկների և ատամնաբույժների հայկական դիպլոմները: