Array ( [mr_id] => 77605 [mr_node] => 71195 [mr_media] => 72571 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72571 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72571.jpg [media_name] => 0A5B4C77-0173-4D28-9754-0205D2668BBA_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-03 18:11:58 )
Facebook Instagram Youtube
Միջնորդություն է ներկայացվել Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով` պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար:

Հետախուզվում է պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Սա այն գործն է, որի մասին Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը գործն անվանեց  3-րդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը:

 

Այս հայտարարությունից հետո խոսեց նաեւ նա, ով տվել էր 14 միլիոն դոլարի կաշառքը: 

 

Գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, կաշառք տվել է 2008-ին, երբ Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար էր և ընդերքի օգտակար հանածոների շահագործման լիցենզիաներ տրամադրող հանձնաժողովի նախագահը: Ըստ դատախազության՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների 10 հանքերեւակումների ուսումնասիրության ու շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, գործարար Սիլվա Համբարձումյանից  պահանջել եւ ստացել է 14մլն ԱՄՆ դոլար կաշառք:

 

Քանի որ ձեռք բերված ապացույցները թույլ են տալիս կասկածել, որ պատգամավորը կարող է դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, թաքցնել նյութեր ու փաստաթղթեր կամ թաքնվել քննությունից` դատախազությունը Ազգային ժողով միջնորդություն է ներկայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան կալանավորելու համար: Վարչապետի պաշտոնակատարը Արամ Հարությունյանի գործի հետ կապված մտավախություն է հայտնել, որ խորհրդարանում կարող է քվորում չլինել՝ կալանքի միջոնրդությանը համաձայնություն տալու համար:   

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝  ԱԺ կազմը գրեթե  ամբողջությամբ քարոզարշավով է զբաղված, եւ քվորում կարող է չհավքավել, Արամ Հարությունյանն էլ այս ընտրություններում առաջադրված չէ: Այժմյան պատգամավորների լիազորություններն  ավարտվում են դեկտեմբերի 24-ին, այսինքն, Արամ Հարությունյանը 20 օրից պատգամավոր չի լինելու, նոր Ազգային Ժողովի համաձայնության կարիքն էլ չի լինի: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օրենքի համաձայն  հայտարարություն է արել, որ դատախազի միջնորդությունը խորհրդարանն արդեն ստացել է: Այն կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում: Եթե պատգամավորը նիստին չներկայա, հարցը կքննվի առանց նրա: Խորհրդարանը Արամ Հարությունյանի քրեական հետապնդման ու կալանքի հարցը կորոշի փակ, գաղտնի քվեարկությամբ: