Array ( [mr_id] => 77607 [mr_node] => 71197 [mr_media] => 72573 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72573 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72573.jpg [media_name] => Sequence-18.01_03_58_11.Still017.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-03 19:07:40 )
Facebook Instagram Youtube
«ՄԵՆՔ» դաշինքն իրեն համարում է «Իմ քայլը» դաշինքին այլընտրանք
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հենց նախաշեմին միացան Հանրապետություն եւ ազատ դեմոկրատներ կուսակցությունները և կազմեցին Մենք դաշինքը: 144 հոգանոց ցուցակը գլխավորւմ է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Մենք դաշինքը լինելու է ընդդիմություն:  Ընտրապայքարին մասնակցում է՝ Առաջինը Հայաստան կարգախոսով: Դաշինքի  ցուցակի առաջատար Արամ Սարգսյանի խոսքով  դա չի նշանակում, որ ուրախանալու են գործող իշխանության անհաջողություններից կամ այնպես են անելու,  որ գործող իշխանություններն անհաջողություն ունենան:

Մենք դաշինքն առաջարկում է ժամկետային զինծառայողների փոխարեն առաջնագիծ ուղարկել 20 հազար պայմանագրային զինծառայողի: Ըստ Արամ Սարգսյանի,  դրանով զինծառայողները հնարավորություն կունենան հմտություններ ձեռք բերել և պատրաստ լինել պատերազմական իրավիճակներին:

Մենք դաշինքի անդամը համարում է, որ սահմանին կանգնած  զինվորները պետք է  ապահովված լինեն տեխնիկական ու անվտանգության միջոցներով և  ինժեներական կառույցներով: