Array ( [mr_id] => 77608 [mr_node] => 71198 [mr_media] => 72572 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72572 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72572.jpg [media_name] => E303BAE4-4940-4133-9D48-553115017015_cx0_cy24_cw0_w1200_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-03 18:15:08 )
Facebook Instagram Youtube
Լուսավոր Հայաստանը ծրագրում է զսպիչ քաղաքական ուժ դառնալ
Նախընտրական պայքարը շարունակվում է. Լուսավոր Հայաստանը հավակնում է լինել երկրորդ խոշորը, աշխուժացնողն ու զսպողը:

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարքությանի խոսքով  դեկտեմբերի 9-ի ընտրությունները պատմական են:  Ըստ նրա դրանց  արդյունքով Լուսավոր Հայաստանը լինելու է երկրորդ ամենախոշոր կուսակցությունը, որը  ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական համակարգը աշխուժացնելու և  զսպիչ ուժ լինելու նպատակ է ունենալու:

Լուսավոր Հայաստանը  հանդես է գալիս տարածքային  համաչափ զարգացման օրակարգով: Ըստ Էդմոն Մարուքյանի, փոքր ու մեծ համայնքներում կյանքի որակը չպետք է տարբերվի ավելի խոշոր և ավելի մեծ համայնքների կյանքի որակից: Դոտացիաների համակարգն էլ  պետք է փոփոխության ենթարկվի:

Ըստ Մարուքյանի, դեկտեմբերի 9-ից հետո սկսվելու է կառուցելու, համակարգ ստեղծելու ժամանակաշրջան: Լուսավոր Հայաստան  կուսակցության  անդամների համոմզմամբ 300 կետից բաղկացած ծրագիրը կարող է Հայաստանում տնտեսության զարգացման հիմք ծառայել: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է ՝  Լուսավորի’ր Հայաստանը կարգախոսով: