Array ( [mr_id] => 77609 [mr_node] => 71199 [mr_media] => 72574 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72574 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72574.jpg [media_name] => Judge-e1523236711546.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-03 19:17:25 )
Facebook Instagram Youtube
Քաղաքական շաբաթ. շաբաթվա ներքաղաքական իրադարձությունները մեկ տեսաշարով
Քննվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Չհանձնած մեդալների պատմություն: Երևանում անցկացվեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ նստաշրջանը: Կազմակերպության 25-ամյակին նվիրված մեդալներից հրաժարվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակության ղեկավարները:

1000-ից ավելի հարցաքննություն միայն մարտի մեկի գործով: 200-ից ավելի մարդ էլ Մանվել Գրիգորյանի գործով: Բացահայտումներ սեփականության մասով: ՀՔԾ պետի դիմումով 40 անուն գույք կվերադարձվի համայնքին:

ԱԱԾ տնօրեն և ՀՔԾ պետ  հեռախոսազրույցի գաղտնալսման մեղավորներին բացահայտելու համար բավարար ապացույցներ չկան. կասկածներ են, բայց Արթուր Վանեցյանը վստահ է, պատվիրատուն Հայաստանից է:

Երևանը կխորացնի ԵԱՏՄ ինտեգրումը: Արարատ Միրզոյանը Մինսկում մասնակցեց միջկառավարական խորհրդի նիստին: Բելառուսի նախագահի հետ քննարկել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրեց գործարար Սամվել Մայրապետյանի կալանքը: Դատարանը մերժել է գրավի միջնորդությունը:

Վերաքննիչ դատարանը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու մասին բողոքի քննությունը: Դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել է:

Երևանում անցկացվել է հայ-ռուսական Լազարյան ակումբի առաջին նստաշրջանը:  Քննարկմանը ներկա է եղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը հանդիպման էր եկել իր հեղինակած գրքով, որն էլ նվիրեց Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինին: