Array ( [mr_id] => 77610 [mr_node] => 71200 [mr_media] => 72575 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72575 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72575.jpg [media_name] => salome-zurabishvili.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-03 19:21:54 )
Facebook Instagram Youtube
Վրացական մայրիշխանություն. Վրաստանն առաջին անգամ կունենա կին նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին իր մրցակցին հաղթեց հավաքելով մոտ 60 տոկոս ձայներ: Չնայած առաջին կին նախագահը անկուսակցական է, սակայն համարվում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հովանավորյալը: Ընդդիմադիր Վաշաձեի պարտությունը բացառեց Սաակաշվիլիի վերադարձը հայրենիք, ինչից այդքան վախենում էր վրաստանի քաղաքացիների մեծ մասը:

Սալոմե Զուրաբիշվիլին պատմություն է կերտում: Նա դարձավ Վրաստանի առաջին կին նախագահն ու վերջինը, որին ընտրեցին ուղիղ քվեարկությամբ: Վրացական երազանքի թեկնածուն կարողացավ հաղթել  երկրորդ փուլում, նրա արտասովոր ու չափազանց հետաքրքիր կենսագրությունը խնդրահարույց քարոզարշավի հիմքում էր:

Նա ծվել ու մեծացել էր ֆրանսիայում` դառնալով ֆրանսուհի դվանագետ: Աշխատել է ՄԱԿ-ում, նույնիսկ Չադում Ֆրանսիայի դեսպանատանը: Բայց ամենահետաքրքիրը Սաակաշվիլիի ժամանակ նրան Վրաստանում Ֆրանսիայի դեսպան նշանակելն էր: Դրանից հետո տեղի ունեցավ ավելի տարօրինակ նշանակում: Ֆրանսիայի դեսպանին Սաակաշվիլին շնորհեց վրացական անձնագիր ու նշանակեց Վրաստանի արտաքին գործերի նախարար:

Հետագայում նրանց հարաբերությունները մեղմ ասած լարվեցին: Զուրաբիշվիլիի գլխավոր հակառակորդը Սաակաշվիլիի թեկնածուն էր: Այսօր արդեն Զուրաբիշվիլիին են հարցնում`  անձնագիր կտա՞ երկրից հեռացած նախկին նախագահին:

Անձնագրային հարցը նրանց ընկերության ու առճակատման մշտական ուղեկիցն էր: Ջավախքում հայերի հետ նախընտրական հանդիպմանը Զուրաբիշվիլին ասել էր, որ Սաակաշվիլին անձնագրեր էր բաժանում թուրքերին, իսկ տեղի հայերին` ոչ:

Հայերի հետ կապը Զուրաբիշվիլին մանկուց է պահում: Փարիզում նրա ծնողների ընտանեկան բժիշկը հայ էր: Ավելին, Զուրաբիշվիլիի խոսքով անցած դարի 30-ականներին իր մայրը պարել է այն ժամանակ բոլորին անհայտ Շառլ Ազնավուրի հետ: Ջավախքահայերի հետ հանդիպումներին էլ նրա բոլոր ելույթները թարգմանվել են հայերեն:

Դժվար է ասել հայերին համակրելը նախընտրական անհրաժեշտություն էր, թե մանկության տարիների կարծրացած դիրքորոշում: Բայց շուտով ամեն ինչ պարզ կդառնա: Վրաստանի նորընտրիր նախագահն այժմ զբաղվելու է արտաքին քաղաքականությամբ, առաջին այցերն էլ լինելու են այն երկրներ, որոնց ղեկավարները կանայք են, Սաակաշվիլիի կառուցած նախագահական նստավայրն էլ Հավլաբարից կտեղափոխվի: Զուրաբիշվիլիի խոսքով, այն թանկ հաճույք է հարկատուների համար: