Array ( [mr_id] => 77611 [mr_node] => 71201 [mr_media] => 72576 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72576 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72576.jpg [media_name] => 375937FA-4B2B-41A8-B5AB-A082CA8195FA_w1200_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-03 19:31:30 )
Facebook Instagram Youtube
ՄԻՊ. խոշտանգումների կանխարգելում կոնֆերանսին մասնակցել են 50 երկրների իրավապաշտպաններ
Երեւանում գումարվեց ընդգրկուն կոնֆերանս, որին մասնակցում էին ավելի քան 50 երկրների մարդու իրավունենքրի պաշտպաններ ու փորձագետներ:

Հենց նրանք են, որ աշխարհի ամենատարբեր երկրներում ի պաշտոնե պետք է պաշտպանեն մարդու իրավունքները: Հիսուն երկրների օմբուցմաններ եկել են՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի փորձի մասին լսելու համար: Այն լավագույններից մեկն է՝ ամբողջ Եվրոպայում:

Մարդու իրավունքների պաշտպանը համագործակցում է իր արտասահմանցի գործընկերների հետ: Պատմում է մեր փորձի մասին, լսում նրանցը:

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10 տարվա գործունեությունն ամփոփող համաժողովին ներկա են նաեւ Հայաստանի առաջին ու երկրորդ իրավապաշտապնները: Լարիսա Ալավերդյանն առաջին օմբուցմանն էր, 90-ականների ու 2000-ականների համեմատ՝ մեծ առաջընթաց է տեսնում :

Արմեն Հարությունյանը Հայաստանի մարդու իրավունքների երկրորդ պաշտպանն է: Վերջին տասը տարիներին Հայաստանում չի եղել, աշխատել է ՄԱԿ-ում, հիմա՝ Եվրադատարանում, ու մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան փորձին հենց միջազգային հարթակներում է ծանոթանում:

Անցած տասը տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցները եղել են ազատազրկման վայրերում, փակ հաստատություններում, տեսել են, արձանագրել  ու հատուկ կամ արտահերթ զեկույցներում արտացոլել խնդիրները:

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում լավագույն փորձն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը, կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումն ու մարտահրավերները դարձան համաժողովի գլխավոր թեմաները: Եվրոպական խորհրդի մարդու իրավունքներով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյան տպավորված է հայաստանի հետ համագործակցությունից:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ռուս գործընկերն է:

Տատյանա Մոսկալկովան խոստովանում է, իր հայ գործընկերոջից ու հայաստանի ՄԻՊ գրասենյակի աշխատանքից շատ բան է սովորել:

Օմբուցմանները խոսոտավոնւմ են, այս համաժողովին հատուկ են պատրաստվել, ասում են, հրավերը տեսնելուց հետո, հրավիրված գործընկերների անուն ները կարդակլով՝ հասկացան՝ հետաքրքիր է լինելու:

Թվիթերը երկու օր լցվեց Մարդու իրավունքների պաշտպանների երեւանյան գրառումներով ու երեւանյան միջազգային համաժողովի մասին ամենատպավորիչ դրվագներով: Այս համաժողովը պետք է դառնա ամենատարբեր երկրներից ժամանած մարդու իրավունքների պաշտպանների, կանխարգելման ազգային մեխանիզմների ու փորձի փոխանակման հարթակ: