Array ( [mr_id] => 77612 [mr_node] => 71202 [mr_media] => 72577 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72577 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72577.jpg [media_name] => 1200px-Freshwater_Crocodile_at_Lone_Pine_Koala_Sanctuary.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-03 19:35:25 )
Facebook Instagram Youtube
Կենդանիների տարեկան 7-8 % անկումը նորմալ է այգու համար
Կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկին հայտնաբերեցին սատկած: Հերձելուց հետո նախնական տվյալներով կենդանու անկման պատճառը կարող են լինել քրոնիկ հիվանդությունները:

5 կորուստ վերջին 6 ամսում: Կենադանաբանական այգում զեբրի թունավորմանը հաջորդեց կոկորդիլոսի մահը: Սակայն այս անգամ կոկորդիլոսին ոչ ոք չէր թունավորել, նեղոսյան հսկան սատկել էր խրոնիկ հիվանդություններից: Երկկեղցաղին հերձելուց հետո փորձագտները ակնհայտ ախտահարված օրգաններ նկատեցին:

Նեղոսյան կոկորդիլոսը վերջին անգամ սնվել էր 3 ամիս առաջ: Դրանից հետո չէր կերել իրեն հատկացված ծովախոզուկներն ու առնետները:

Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատոր Յանոշ Շանտոն երևանի կենդանաբանական այգու մենթորն է: Երևանում է ստուգայցի նպատակով: Շանտոն նշեց, որ կենդանիների անկումը նորմալ երևույթ է բոլոր կենդանաբանական այգիներում:

Կոկորդիլոսը չի կարողանում իր վարքագծով ցույց տալ, որ վատառողջ է. օրինակ, հիվանդ զեբրը կախում է ականջները, բայց կոկորդիլոսը որևէ կերպ ցույց չի տալիս իր ցավերը: Կենդանաբանական Այգում զեբրի վանդատկը դատարկ է մնացել: Լաբորատոր հետազոտությունը պարզեց, որ զեբրը սատկել էր մկնդեղով թունավորվելու հետևանքով:

Կենդանիների անկման պատճառները տարբեր են, մի մասը սատկել է ծերությունից, մյուսները չեն ինտեգրվել: Կենդանաբանական այգում տարվա ընթացքում տարբեր կենդանիներ են ծնվել:  Յանուշ Շանտոն խոստացավ Երևանի համար զեբրեր, ընձուղտներ և անտիլոպներ գտնել։