Array ( [mr_id] => 77613 [mr_node] => 71203 [mr_media] => 72578 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72578 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72578.jpg [media_name] => energy-2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-03 19:42:37 )
Facebook Instagram Youtube
2020 թվականին Հայաստանը կապահովի 37 տոկոս էներգաարդյունավետություն
Երեվանում այսօր քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հիմնախնդիրները:

Էներգետիկ համայնքում ընդգրկված երկրների նպատակներից մեկը էներգախնայողությունն է: Բուլղարիան, Մոլդովան և Խորվաթիան նպատակադրվել են մինչև 2030-ը էներգետիկ ոլորտի ծախսերը կրճատել 32 ու կես տոկոս: Հայաստանը «էներգետիկ համայնքի» դիտորդ անդամ է, սակայն մասնագետների խոսքով` 2020-ին կապահովի 37 տոկոս էներգախնայողություն: 

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Հայաստանում  վերականգնվող էներգիան  ամենաէժան սակագինն ունի: Այդպիսի երկրներն ըստ նրա` աշխարհում մեկ երկուսն են:  Փոխվարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ պետությունը պատրաստ է էլեկտրաէներգիա գնել մինչև 100 մգ/վտ հզորությամբ արեվային էլեկտրակայաններից:

Հայաստանի կառավարությունը նախատեսում է մինչև 2021-ը ազատականացնել էներգետիկ ոլորտը: Դա, ըստ Տիգրան Ավինյանի՝ կնպաստի էլեկտրաէներգիա  արտադրող ընկերությունների ներդրումների ավելացմանը: