Array ( [mr_id] => 77614 [mr_node] => 71204 [mr_media] => 72579 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72579 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72579.jpg [media_name] => 174261795.jpg.gallery.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-03 19:45:15 )
Facebook Instagram Youtube
40 բուժաշխատողներ կեղծ դիպլոմներ են ստացել Հայաստանում և Վրաստանում
Իսրայելի ոստիկանությունը բերման է ենթարկել 40 բուժաշխատողի, որոնք կեղծ դիպլոմներ են ստացել Հայաստանում և Վրաստանում:

Կեղծ բժիշկների ձերբակալելու գործողությունը Իսրայելի ոստիկանությունը սկսեց երկրի միաժամանակ մի քանի քաղաքներում: Ձերբակալվածներից մեկը հատուկ գործողության ժամանակ հերթապահ բժիշկ էր:

Բժիշկները Հայաստանի և Վրաստանի տարբեր համալսարանների կեղծ դիպլոմներով աշխատանքի են անցել խոշոր հիվանդանոցներում: Իրավապահները գործել են անանուն ահազանգի հիման վրա: Սպանության լիցենզիա անունը ստացած հատուկ գործողության արդյունքում պարզվել է, որ բժիշկները լիարժեք կրթություն չեն ստացել, բայց միջնորդի միջոցով ձեռք են բերել Հայբուսակ, Սուրբ Թերեզայի և ավանդական բժշկության համալսարանների կեղծ վկայականներ: Բոլոր ձերբակալվածները Հայաստանում կրթությունը կիսատ թողած իսրայելցի արաբներ են:

2017-ին Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել էր ոստիկանություն՝ խնդրելով պարզել որոշ ատամնաբույժների հայկական դիպլոմների իսկությունը: Նախարարությունն արդեն 2 տարի չի հաստատում հարյուրավոր բժիշկների և ատամնաբույժների հայկական դիպլոմները: