Array ( [mr_id] => 77615 [mr_node] => 71205 [mr_media] => 72580 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72580 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72580.jpg [media_name] => oxxxymiron-shutterstock_342473324_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-03 19:50:42 )
Facebook Instagram Youtube
Ռուսաստանում չեղարկվում են տասնյակ ռեփերների համերգներ
Ընդվզող երիտասարդ ռեփերների մի մասին ոստիկանությունն ուղղակի ձերբակալում է:

Ռուսաստանի գլխավոր ռեփ-սկանդալի ամենասկանդալային պահն է: Ռեփեր Հասկիյին ձերբակալում են, երբ չեղարկված համերգից հետո համերգ էր կազմակերպել հենց փողոցում:

Տասնյակ ռեփերների համարգներ են չեղարկվում Ռուսաստանի ամբողջ տարածքում : Նրանք պոպուլյար են հատկապես դեռահասների շրջանում, նրանց մեղադրում են անպարկեշտություն քարոզելու մեջ:

Ալիքը սկսվել է Դաղստանից: Առաջին համերգի չեղարկման արշավին միացել է դեռահասների մեկ այլ ֆավորիտ` առանց կանոնների մարտերի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը: Ռեփեր Կրիդի համերգը տապալել են անպատշաճ բառապաշարի ու տեսահոլովակներում կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով:

Ռեփերների դեմ են դեռահասների ծնողներ, պատգամավորներ: Ամեն ինչ սկսվել է սաբոտաժով: Ակումբում, որտեղ պետք է սկսվեր համերգներից մեկը, անջատվել են լույսերը: Մեկ այլ համերգ չեղարկել են կազմակերպիչները, քանի որ ռեփեր էլջեյին սպառնացել էին սպանել:

Այսպիկ խմբին համերգի համար տարածք հատկացնել մերժել են երկու սրահում: Երրորդ սրահ ներխուժել են ուժայինները: Ամեն ինչ այնքան լուրջ է, որ համերգների կազմակերպիչներին հրավիրում են ոստիկանություն, իսկ ներքին գործերի նախարարությունը ստուգում է մի քանի ռեփերների տեքստերը: Փնտրում են ծայրահեղականության, այլասերվածության, թմրանյութերի քարոզ:  

Ռեփերները միավորվել են, աջակցում են միմյանց և պնդում են` այս սկանդալների արդյունքում իրենց մասին իմանում է ավելի շատ մարդ:

Պաշտոնյաների և իրավապահների միջամտությունից հետո որոշ շրջանակներ համերգների չեղարկումը դիտարկում են արևմտյան արժեքների դեմ պայքարի ուղեծրում: Կատարվածը գնահատում են ազատության սահմանափակում և նկատում են` ներքին վերահսկողությունը խստացնելով Մոսկվան պատասխանում է արևմտյան պատժամիջոցներին: