Array ( [mr_id] => 77620 [mr_node] => 71209 [mr_media] => 72581 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72581 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72581.jpg [media_name] => Think-Lebanon-Beirut-635840812-ramzihachicho-copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-04 14:50:06 )
Facebook Instagram Youtube
Հեռախոսամարաթոն. ապագան կերտելու համար փոխենք ներկան
Այս տարվա տելեթոնի հանգանակած գումարի մի մասն ուղղվելու է Գյումրիի տնաշինական խնդիրներին: Շիրակի մարզում վագոն-տնակների դարաշրջանը պետք է ավարտվի:

Գյումրիի բազմազավակ ընտանիքներին՝ տուն, Արցախին՝ ժամանակակից ոռոգման ու արևային էներգիայով տաքացուցիչների համակարգեր: 26 տարում Հայաստան համահայկական հիմնադրամը  535 ընտանիքի բնակարանով է ապահովել: Լիբանանի մասնաճյուղի 14 տարվա ատենապետի խոսքով` 2018-ի ռադիոթոնը ևս խոստանում է լինել արդյունավետ և ավարտին հասցնել մեկնարկած ծրագրերը  Արցախում ու Հայաստանում:

Տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պատճառով տարեցտարի նվազել են հավաքվող գումարները, բայց ավելացել են նվիրատուները: Հիմնադրամի անդամների խոսքով, ռադիոթոնը լիբանանահայերի համար տոն է դարձել:

Ակնկալիքները մեծ են, նպատակը՝ գերազանցել նախորդ ռադիոթոների արդյունքները: Մասնակիցները վստահ են, ինչպես Եվրոպայում և Միացյալ նահանգներում, այնպես էլ Լիբանանում, սահմանված ժամկետներում, կարձանագրվի ցանկալի արդյունք:

Ըստ նախնական տվյալների՝ 87750 դոլար կներդնեն լիբանանահայերը՝ ապագան կերտելու համար ներկան փոխելու նպատակով: