Array ( [mr_id] => 77617 [mr_node] => 71210 [mr_media] => 72582 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72582 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72582.png [media_name] => UEFA-EURO-2020-Logo-BB1.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-04 15:00:06 )
Facebook Instagram Youtube
Եվրո-2020-ի վիճակահանություն. ո՞ւմ հետ կխաղա Հայաստանը
Խումբը բարդ է, բայց մեզ համար այլ կերպ չի էլ լինում: Բոլոր այս թիմերի հետ Հայաստանի հավաքականն իր գոյության ընթացքում խաղացել է:

Պաշտոնական խաղերում վերջին անգամ Հայաստանը հավաքականը Իտալիայի հետ մրցել է Մունդիալ-2014-ի ընտրական փուլում: 2012 թվական, Հրազդան ստադիոն. Բուֆոնի դարպասն ուղարկած Մխիթարյանի գոլը բավարար չէր, այդ օրը մեր թիմը պարտվեց 1-3 հաշվով: Նեապոլում կայացած խաղում Մխիթարյանն ու Մովսիսյանը մեկական գոլ խփեցին ու ապահովեցին 2-2 հաշվով ոչ-ոքին: Այդ ընտրական փուլում մեր հավաքականը խմբում գրավեց նախավերջին տեղը:

Հունաստանը եւս անցանկալի մրցակից է: Եվրո-2004-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը պարտվեց երկու խաղերում էլ. Աթենքում՝ 0-2, Երեւանում 0-1: Հետո պարզվեց, որ մեր թիմը զիջել է Եվրոպայի ապագա չեմպիոնին: Հայաստանի հավաքականը հույների հետ եւս երկու ընկերական խաղ է անցկացրել՝ մի դեպքում 0-0, մյուս դեպքում պարտվել է 0-1 հաշվով:

Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ մեր հավաքականը հանդիպել է ընդամենը երկու անգամ: Երկու խաղերն էլ եղել են Մունդիալ-2010-ի ընտրական փուլում: 2008-ին Զենիացայում մեր թիմը պարտվել է 1-4 հաշվով, 2009-ին Երեւանում զիջել է ավելի համեստ՝ 0-2 հաշվով:

Ֆինլանդիայի հետ մրցել ենք երկու ընտրական մրցաշարում՝ Մունդիալ-2006-ից եւ Եվրո-2008-ից առաջ: Այդ չորս խաղերում մեր թիմը կրել է երեք պարտություն, մեկ անգամ էլ գոլազուրկ ոչ-ոքի խաղացել: Գնդակների հարաբերակցությունը 6-1 է՝ հօգուտ ֆինների:

Վիճակագրության համաձայն՝ ոչ Իտալիան, ոչ Հունաստանը, ոչ Բոսնիա եւ Հերցեգովինան, ոչ էլ Ֆինլանդիան ցանկալի մրցակիցներ չեն Հայաստանի հավաքականի համար:

Եվրո-2020-ի ընտրական փուլում միակ քիչ թե շատ ցանկալի մրցակիցը Լիխտեյնշտենի թիմն է: Ազգերի լիգայի խաղարկությունում մեր թիմը 2-1 հաշվով հաղթեց Երեւանում, Վադուցում 2-2 խաղաց ոչինչ չորոշող խաղում:

Ռետրո անդրադարձը ոչինչ չի ակնարկում. այս ընթացքում J խմբի թիմերում, այդ թվում՝ մեր, մարզչական ու կադրային փոփոխություններ են եղել: Հավաքականի գլխավոր մարզիչը համարում է, որ Իտալիան ֆավորիտ է, մյուսները՝ հավասարազոր: Եվրո-2020-ում Հայաստանի հավաքականն առաջին խաղը կանցկացնի մարտի 23-ին, Բոսնիա և Հերցեգովինայում: