Array ( [mr_id] => 77621 [mr_node] => 71212 [mr_media] => 72584 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72584 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72584.jpg [media_name] => @ntrutyun-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-04 17:34:30 )
Facebook Instagram Youtube
Միջազգային դիտորդական կազմակերպությունն ընտրակաշառքի դեպք չի արձանագրել
Միջազգային դիտորդների գնահատմամբ մինչև այս պահը նախընտրական պայքարը չի առանձնացել որևէ նշանակալի միջադեպով: Քարոզչությունն ընդունելի ագրեսիվ է, պետական ռեսուրսի չարաշահումը նվազող, ԿԸՀ-ն էլ գրանցում է գերազանց արդյունք:

Ատելության խոսք կա, բայց նույնիսկ ավելի ժողովրդավար երկրներում նախընտրական շրջանում ատելության ավելի մեծ չափաբաժին է լինում: Նիդեռլանդներից ժամանած դիտորդական առաքելության ղեկավարն ասում է` Հայաստանում քարոզչությունն ընդունելի ագրեսիվության սահմաններում է:

Դիտորդական այս կազմակերպությունն առաջին անգամ է Հայաստանում: Անցած տարի դիմել էին, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր: Ժամանել և աշխատանքը սկսել են քարոզարշավից առաջ` նոյեմբերի սկզբին: Սա միջազգային դիտորդների առաջին միջանկյալ զեկույցն է: Ամենակարևորը` ամեն ինչ փոխվել է ընտրակաշառքների դեպքերի մասով: Պատճառը կաշառքը քրեականացնելու որոշումն էր:

Ընտրության օրը 60 հոգանոց խմբով կաշխատեն 450 տեղամասերում: Սա բոլոր տեղամասերի 20 տոկոսն է: Աշխատանքը կշարունակեն նաև դեկտեմբերի 9-ից հետո և մեկ ամիս անց կներկայացնեն ամփոփիչ զեկույց: