Array ( [mr_id] => 77623 [mr_node] => 71213 [mr_media] => 72585 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72585 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72585.jpg [media_name] => Untitled.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-04 17:51:04 )
Facebook Instagram Youtube
Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսել` կինոկենտրոնից պահանջելով երաշխիքներ
Մատենադարանի մոտ հացադուլ է սկսել ռեժիսոր Հովհաննես Գալստյանը: Նա երեք պահանջ ունի. հայտարարում է մինչեվ երեքն էլ չբավարարվեն, տեղից չի շարժվի: Ռեժիսորի պահանջների հասցեատերը մշակույթի նախարարությունն է ու ազգային կինոկենտրոնը:

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանն է: Ոչ թե հերթական ֆիլմն է նկարահանում, այլ կյանքում առաջին անգամ հացադուլ է անում: Մատենադարանի մոտ Մաշտոցի և Կորյունի հարևանությամբ:

Հովհաննես Գալստյանն Ազգային կինոկենտրոնից և Մշակույթի նախարարությունից երաշխիքներ է պահանջում: Նախ՝ երկարաձգել «Տատիկիս Վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրի ժամկետը և կատարել կինոկենտրոնի՝ 2015 թվականին ստանձնած պարտավորությունները։

Հովհաննես Գալստյանի պահանջներին ու փաստաթղթերին կինոկենտրոնում միայն փաստաթղթերով են պատասխանում: «Տատիկիս վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության պայմանագիրը Գալստյանի  Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը կնքել է Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ: Շուշանիկ Միրզախանյանն այդ պաշտոնում է 2017-ի հուլիս-օգոստոսից: Չգիտի, թե ինչ են խոսել և պայմանավորվել նախկինում՝ բանավոր: Առաջնորդվում է միայն իրավական փաստաթղթերով:

Կինոկենտրոնի տնօրենը հստակեցնում է սա ընդամենը պատրաստակամության մասին գրություն է և ոչ համատեղ ֆիլմարտադրության պայմանագիր: Այն ավելի ուշ է կնքվել 2016-ի մարտին:

Հովհաննես Գալստյանը «Տատիկիս վարսերը» ֆիլմը պայմանագրով պետք է ավարտեր 2017-ի դեկտեմբերին: Դիմել է Կինոկենտրոն, ժամկետը երկարաձգել մինչև այս տարվա դեկտեմբերի 3-ը: Ճիշտ նույն օրը, երբ ռեժիսոր-պրոդյուսերը սկսեց հացադուլը:

Հովհաննես Գալստյանն այլ փաստարկներ ունի: Պատրաստ է և ուզում է անցնել դատական գործընթացով, իհարկե, հնարավորին չափ լայն լուսաբանմամբ:

Ռեժիսոր-պրոդյուսերը 2018-ին ֆինանսավորում ստանալու և ֆիլմը շարունակելու համար դիմել է կինոկենտրոն: Հայտը մերժվել է: Ասում է՝ կանոնադրություն են փոխել, որով չեղարկել են նախկին պայմանավորվածությունը: Շուշանիկ Միրզախանյանը հստակեցնում է, ոչ թե փոխել են, այլ նոր են ընդունել:

Խճճված այս կինոպատմությունը սկսվում է 2010-ից ու մինչև օրս չի ավարտվել: Հովհաննես Գալստյանը խոստանում է ավարտել այն, բայց մինչև այդ հնարավորություն տալ «Տատիկիս վարսերն» ավարտել, որն իր խոսքով հայ-բուլղարա-գերմանական համատեղ արտադրություն է: Եթե կինոկենտրոնը չի տալիս երաշխիքներ, արտասահմանցի գործընկերը կարող են հրաժարվել գործակցությունից, ավելին, դատական պրոցես սկսել:

Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը պայմանագիրն է ցույց տալիս: Իրենք չունեն պարտավորություն ֆիլմը ֆինանսավորելու: Այն, ինչ պարտավորվել են, փաստաթղթերով փոխանցված է: Հակառակի մասին ոչինչ չգիտի: Ֆիլմը հանձնելու ժամկետն էլ լրացել է դեկտեմբերի 3-ին: Իրավաբանի հետ պետք է հասկանան, որն է հաջորդ քայլը: