Array ( [mr_id] => 77624 [mr_node] => 71214 [mr_media] => 72586 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72586 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72586.jpg [media_name] => DSC05427.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-04 18:08:31 )
Facebook Instagram Youtube
Պատգամավորները կոչ են արել ճանաչել հայոց ցեղասպանությունը
Ավստրալիայի խորհրդարանի դաշնային խորհրդում քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ելույթներ են ունեցել հայկական ու հրեական ծագմամբ ավստրալացի օրենսդիրներ:

Ավստրալիայի խորհրդարանի քննարկած փաստաթուղթը նվիրված էր Ցեղասպանությունների կանխարգելման ՄԱԿ-ի հռչակագրի 70-ամյակին: Բանաձևը ընդգծում է Ռաֆայել Լեմկինի անգնահատելի դերը և շեշտում, որ ցեղասպանություն եզրույթը նա ստեղծել է հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար:

Բանաձևի քննարկումը վերածվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին կոչերի: Խորհրդարանի 7 անդամներ, որոնցից մեկը հենց բանաձևի հեղինակ, հայկական արմատներով Թիմ Ուիլսոնն է, կոչ են արել լիարժեք լուծել խնդիրը:

Ցեղասպանության ճանաչման գործում ավստրալահայկական կառույցներին միացել են ավստրալահրեական ու Ավստրալիայի հունական համայնքները: