Հարկային օրենսգրքի փոփոխության նախագծով առաջարկվում է անցնել եկամտային հարկի մեկ միասնական` 23 տոկոս դրույքաչափի: Մինչև 150 հազար դրամ ստացողների եկամտահարկը չի փոխվի: Դրույքաչափի նվազեցումն ըստ ֆինանսների փոխնախարարի` տեղի կունենա հունվար -փետրվարին, այն շրջանառության մեջ կդրվի աշնանը:
Եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվա֊կա֊նը աստիճանաբար կնվազի՝ հասնելով 20 տոկոսի: Զուգահեռաբար կվերականգնվի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի սոցիալական վճարի 5 տոկոս մասնաբաժինը:
Հուլիսի 1-ին կբարձրանան սպիրտի, օղու, ծխախոտի արտադրանքի, այդ թվում՝ IQOS տեխնոլոգիայի, գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափերը: 100 գրամ ըմպելիքի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող զովացուցիչ ըմպելիքները կհարկվեն ակցիզային հարկով: Կանդրադառնա արդյոք եկամտային հարկի նվազեցումը հարցին` Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ որոշումը պետք է կայացնի գործատուն:
Այլ մոտեցում կլինի պետական հատվածում աշխատողների համար: Այստեղ կառավարությունը կորոշի պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ՓԲԸ-երում աշխատող մինչև 300 հազար աշխատողների աշխատավարձերի չափը:
Նախատեսվում է բարձրացնել նաև 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող՝ 300 և ավելի ձիաուժ շարժիչի հզորությամբ ավտոմեքենաների բնապահպանական հարկը:
Բանկերի, գրավատների համար կբարձրանա պետական տուրքը: Կառավարությունը կհստակեցնի, թե որքան է կազմում շրջանառությունը Խաղային ոլորտում: Տոտալիզատորների, խաղային ապարատների, ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը կհարկվի շահութահարկով՝ հարկման բազա համարելով վերջնական ֆինանսական արդյունքը: