Array ( [mr_id] => 77629 [mr_node] => 71219 [mr_media] => 72591 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72591 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72591.jpg [media_name] => 3420_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-04 20:36:37 )
Facebook Instagram Youtube
ՀՀԿ-ն իրեն համարում է միակ գաղափարական ընդդիմությունը
Նախընտրական պայքարը շարունակվում է, Հանրապետականները վստահ են ` նոր ձևավորվող խորհրդարանում իրենք լինելու են գաղափարական ընդդիմություն: Հանրապետականները ընդունում են իրենց նախկին սխալները և ցանկանում ստեղծել քաղաքական նախադեպ` պահպանելով նախորդ ուժի փորձն ու գիտելիքը:

Հանրապետական կուսակցությունն  իրեն համարում է միակ գաղափարական ընդդիմությունը և հայտարարում, որ ակնկալում է ընտրողների քվեն՝ մեծ պատասխանատվություն զգալով:  Արփինե Հովհանիսյանի խոսքով  ՀՀԿ-ն մտահոգ է, որովհետև ըստ նրա այսօրվա իշխանությունը խոսում է ձեռքբերումների մասին, որոնք չկան:

Ըստ Արմեն Աշոտյանի, ՀՀԿ-ն  կորցնելով իշխանությունը՝  չի վերանալու  որպես կուսակցություն:

Դավիթ Շահնազարյանի խոսքով  Հանրապետականն ընտրապայքարում լինելու է  անզիջում:

Ըստ ՀՀԿ ցուցակի առաջատար  Վիգեն Սարգսյանի  հանրապետականը ոչ թե իշխանության այլ գաղափարի կուսակցություն է, որը պատրաստ է քաղաքական պայքարի:

Հանրապետականի կարգախոսն է? Եթե մտահոգ ես: Կուսակցությանը մտահոգում են իշխող քաղաքական ուժի այն բոլոր քայլերը, որոնք, ՀՀԿ համոզմամբ`  հարվածի տակ են դնում Հայաստանի անվտանգությունը, Արցախի ապագան,  բանակի մարտունակությունն ու սահմանի ամրությունը: