Array ( [mr_id] => 77630 [mr_node] => 71224 [mr_media] => 72592 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72592 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72592.jpeg [media_name] => 1533559135-4169.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-05 12:58:59 )
Facebook Instagram Youtube
Քոչարյանի գործ. դատական հաջորդ նիստին դատավորը կկարդա որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Դատական նիստերի ընդմիջմանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ քննարկում են, թե կալանքը կարո՞ղ է կիրառվել այնպիսի նյութերի հիման վրա, որոնք օրենքով նախատեսված ապացույցների չափանիշներին չեն համապատասխանում։

Այսօր հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բրիտանացի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը: Նա կարեւորել է Նախագահի ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը: Ըստ նրա` այդ տեսակի անձեռնմխելիությունը ճանաչված է Հայաստանի օրենսդրությամբ և միջազգային իրավունքում:

Բրիտանացի փաստաբանը հայտարարել է, որ արտակարգ դրության շրջանակում կիրառված միջոցառումները եղել են համաչափ, ժամանակի մեջ սահմանափակված և իրագործվել են միայն Երևանում: Ըստ նրա` ապացույց կա, որ  հանրային կարգին սպառնացող վտանգ է եղել:

Բրիտանացի փաստաբանը անդրադարձել է նաեւ գործադիր իշխանության հայտարարություններին այս գործով: Նա համարում է, որ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, երբ Վարչապետը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է և մարդասպան: Նա անընդունելի է համարում, որ գործադիր իշխանությունը քննադատում է ռոբերտ քոչարյանին ազատ արձակած դատավորին: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, որի ընթացքում դատավորը կկարդա որոշումը: