Array ( [mr_id] => 77631 [mr_node] => 71226 [mr_media] => 72593 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72593 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72593.jpg [media_name] => 20100416_100415a-HQ28-002.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-05 16:17:55 )
Facebook Instagram Youtube
Վաշինգտոնը Մոսկվային 60-օրյա վերջնագիր է ներկայացրել
Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ավարտին Միացյալ Նահանգների պետքարտուղարը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ սպառնալով դուրս գալ հրթիռային համաձայնագրից:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին Վաշինգտոնը Մոսկվային վերջնագիր է ներկայացրել:

Ռուսաստանում պնդում են՝ պայմանագրից դուրս գալու նախաձեռնությունը Դոնալդ Թրամփինն է, իսկ իրենք պայմանագիրը երբեք չեն խախտել:

Խնդիրը ռուսական նոր, գերժամանակակից հրթիռներն են: ՆԱՏՕ-ում պնդում են, որ դա խախտում է փոքր ու միջին հեռահարության հրթիռների համաձայնագիրը, չեղարկում է ուժային հարաբերակցությունը:

Ռուսները ցանկանում էին հարցը քննարկել Արգենտինայում, բայց Պուտին-Թրամփ հանդիպումը չեղարկվեց: Ռուսաստանի նախագահը անցած ամիս բանակի ղեկավարության հետ հանդիպմանը սպառնացել էր՝ եթե Ամերիկան դուրս գա համաձայնագրից, կստանա պատասխան:

Միացյալ Նահանգները ցանկանում է նոր պայմանագիր, Գորբաչով-Ռեյգան համաձայնությունը, որը Եվրոպայում անվտանգության համակարգի հիմքերից է, չեղարկման եզրին է, իսկ նոր տարբերակ գոյություն չունի: