Array ( [mr_id] => 77632 [mr_node] => 71227 [mr_media] => 72594 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72594 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72594.jpg [media_name] => 2016_mining_in_action_338949999.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-05 17:58:43 )
Facebook Instagram Youtube
Ազգային զեկույցը կհրապարակվի 2019-ի հունվարին
Հանքարդյունաբերության ոլորտը ավելի բաց է դարձել: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչև այս փակ պայմանագրերն արդեն հրապարակային են դարձել: Մասնագետների խոսքով, դա ապահովում է ոլորտի թափանցիկությունը, միևնույն ժամանակ հանք շահագործող ընկերություններին հաշվետու դարձնում:

Ավելի թափանցիկ և հաշվետու: Հանքարդյունաբերության ոլորտը բացվում է ոչ միայն քաղհասարակության, այլև բոլորի առաջ: Հայաստանը և ևս 50 երկիր Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է: Սա նշանակում է ընդհանուր ստանդարտ բոլորի համար՝ բնական պաշարների բաց և հաշվետու կառավարում:

Նախագծերը նախ՝ կառավարություն-քաղհասարակություն-բիզնես եռակողմ քննարկումներ են անցնում: Երբ կա կոնսենսուս՝ սկսվում է իրավական ընթացքը: Նախաձեռնության քարտուղարության ղեկավարը չի թաքցնում: Դժկամություններ բոլոր կողմերից են լինում: Բայց արդյունք կա:

Մետաղական հանքերի շահագործման 27 թույլտվություն է եղել, շահագործում են միայն 7-ը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հստակեցնում է՝ հանքարդյունաբերության ոլորտը մինչև այս էլ փակ չի եղել: Պարզապես հիմա ավելի հաշվետու է դառնում: Ոլորտում հայտնաբերված թերությունները չի կապում այս նախաձեռնությանն անդամակցել-չանդամակցելու հետ:

Երկու տարի առաջ սկսված գործընթացը ենթադրում է նաև ընդհանուր՝ ամենամյա հաշվետվություն: Այս տարվա ազգային զեկույցի նախագիծը պատրաստ է, կհրապարակվի հունվարին: