Array ( [mr_id] => 77633 [mr_node] => 71228 [mr_media] => 72595 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72595 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72595.jpg [media_name] => 00010_berd-main-map_DSC_0371.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-05 18:09:08 )
Facebook Instagram Youtube
Շվեդ մասնագետները ներկայացնում են աղբի վերամշակման փորձը
Ինչպես աղբի վերամշակումը դարձնել բիզնես: Երևանում ներկայացվում է թափոնների կառավարման ոլորտում համաշխարհային ամենահաջողված փորձերից մեկը: Արդեն 30 տարի Շվեդիայում աղբը դիտարկում են, որպես եկամուտի մեծ աղբյուր: Նույն քայլերն իրականացնել փորձելու են նաև Հայաստանում. մի քանի ընկերություն արդեն հայտարարել է հետաքրքրվածության մասին: Հաջորդական ու ճիշտ քայլերի դեպքում մոտ տասը տարի հետ հնարավոր կլինի այստեղ էլ իրականացնել թափոնների կառավարում:

Թափոնների կառավարման ուղղությամբ առաջին քայլերն են: Նախ` տեսականորեն որոշում են թափոնների վերամշակման, դրանից էներգիա ստանալու ճանապարհային քարտեզը: Հիմքում շրջանաձև տնտեսության գաղափարն է:

Թափոնների կառավարման գործում իրենց փորձը ներկայացնելու համար Երևանում են Շվեդական ընկերությունների ներկայացուցիչները: Էվա Միրին բիզնեսի կառավարման մագիստրոս է, թափոնների կառավարմամբ զբաղվում է արդեն 30 տարի:

Նրա գործընկեր Սանդրա Լինդբլոմը Շվեդիայի օրինակն է ցույց տալիս: Թափոնների արդյունավետ կառավարումը դարձել է շահավետ բիզնես:

Աղբը՝ որպես ռեսուրս օգտագործելու նախաձեռնությունը Հայաստանի կառավարությանն է: Ստեղծվել է աշխատանքային խումբ, պայմանավորվածություններ կան միջազգային կազմակերպությունների հետ:

Առաջարկ են ստացել նաև Չինական ընկերությունից: Հնարավոր է Հայաստանում թափոնների կառավարումն իրականացնեն միանգամից մի քանի միջազգային ընկերություններ: Եվ այս ամենն իրականություն դարձնելու համար,  նախնական հաշվարկով պետք է 10 տարի: