Array ( [mr_id] => 77634 [mr_node] => 71229 [mr_media] => 72595 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72595 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72595.jpg [media_name] => 00010_berd-main-map_DSC_0371.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-05 18:09:08 )
Facebook Instagram Youtube
Սենատում քննել են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի քննությունը: Լին Թրեյսիին անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Նա խոստացել է պաշտոնում հաստատման դեպքում, իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ «ճանաչելու եւ հարգելու կորուստները եւ տառապանքները» եւ մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին:
Դեսպանի թեկնածուն նշել է, որ Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղություններով, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռություն ու հաշվետվությունը: Պատմում են Ամերիկայի ձայնի մեր գործընկերները:

Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այդ մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, ուն նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին:

 

«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար եւ բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարեւանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին», - հայտարարել է Թրեյսին:

 

Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպանները առաջադրվում են նախագահի, սակայն հաստատվում Սենատի կողմից: Լին Թրեյսիի խոսքով, Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղություններով, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռություն ու հաշվետվությունը.

 

«Կոռուպցիայի դեմ պայքար՝ մի բան, որը այս նոր կառավարությունը նույնպես առաջնահերթություն է որակել, եւ մենք փորձում ենք աջակցել նրանց այս ուղղությամբ: Քաղաքացիական հասարակության ամրապնդում. այդ ձեւավորված հասարակությունը կարեւոր դեր խաղաց անցած իրադարձություններում: Եվ՝ անկախ լրատվամիջոցների աջակցություն»:

 

Սենատոր Բոբ Մենենդեզը լսումների ընթացքում հատուկ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, մի հարց, որն ըստ սենատորի պետք է պատմական լուծում ստանա: Այս հարցի վերաբերյալ Լին Թրեյսին նշեց.

 

«1915 թվականի սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատագույն դաժանություններից մեկն էին, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ եւ կես միլիոն հայ արտաքսվել, սպանվել կամ մահվան էր ուղարկվել: Ինչպես այս տարի Հայերի հիշատակի օրն ընդգծել էր նախագահ Թրամփը, նման դաժանությունները չպետք է կրկնվեն»:

 

Դեսպանի թեկնածուն նշեց, որ հաստատման դեպքում խոստանում է իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ «ճանաչելու եւ հարգելու կորուստները եւ տառապանքները» եւ մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին:

 

Սենատոր Մենենդեզի կարծիքով, սակայն, Վաշինգտոնի մոտեցումը պետք է փոխվի.

 

«Մենք ունենք պատմական իրականություն. մեկ եւ կես միլիոն մարդ սպանվել է, դա ցեղասպանություն է: Եվ ահա մենք ուղարկում ենք դեսպանին այդ երկիր, նա այցելում է Հայ ժողովրդի հոլոքոստի հուշարձանը, բայց նա չի կարող այն ցեղասպանություն անվանել: Բավականին զավեշտալի է: Եթե մենք ի վիճակի չենք ճանաչել անցյալը, մենք չենք կարող ազատվել դրանից: Մեզ անհրաժեշտ է փոխել այս իրավիճակը: Կարծես թե՝ մենք չենք կարող այդ բառը մեր շրթունքներով արտասանենք. Հայոց ցեղասպանություն: Ահա թե ինչ է տեղի ունեցել»: