Array ( [mr_id] => 77636 [mr_node] => 71231 [mr_media] => 72597 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72597 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72597.jpg [media_name] => ջևեռըհֆգբց.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-05 19:32:45 )
Facebook Instagram Youtube
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացրել հանրային տրանսպորտում և մետրոյում
Նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է իրականացրել Երևանում: Նա երթևեկել է հանրային տրանսպորտով, բուկլետներ բաժանել ուղևորներին, լսել, թե մայրաքաղաքի, որ խնդիրների լուծումն են քաղաքացիներն առաջնային համարում ու խոսել Երևանի ծանրաբեռնված երթևեկը բեռնաթափելու ծրագրերի մասին:

Իմ քայլը դաշինքը քարոզարշավը սկսեց Արագածոտնի մարզից: Նույն օրը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը եղավ Գյումրիում և իր ելույթի սկզբում նշեց, թե ինչու իրենք քայլերթը սկսեցին Գյումրիից:

Փաշինյանը ներդրողներին կոչ արեց ի ներդրումները սկսել Գյումրիից: Փաշինյանը հայտարարեց, որ աղետի գոտին վերացնելու համար տնտեսական հեղափոխություն է պետք:

 

Քարոզարշավի 9 օրերի ընթացքում Իմ քայլը դաշինքի թեկնածուները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եղան բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում: Այսօր՝ քարոզարշավի 10-րդ օրը, Իմ քայլը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզչություն իրականացրեց Երևանում:

 

Փաշինյանը եղավ մետրոպոլիտենում, անցնելով կայարաններով, նա ողջունում էր քաղաքացիներին ու բաժանում բուկլետներ:

 

Մետրոյից դուրս գալով Փաշինյանը դռնեդուռ քարոզ իրականացրեց: Այս անգամ էլ նա այցելեց բնակարաններ և զրուցեց քաղաքացիների հետ:

 

Փաշինյանը նախընտրական թռուցիկներ բաժանեց նաև հանրային տրանսպորտում, քաղաքացիներին հայտնելով, որ քաղաքապետը զբաղվում է տրանսպորտի հարցով և որ անհրաժեշտ է միասնական տրանսպորտային համակարգ կիրառել: Փաշինյանը նշեց, որ Մարությանի հետ պայմանավորվել են միասնական աշխատանքային խումբ ստեղծել և քննարկել խցանումների խնդիրը վերջնականապես լուծելու տարբերակներ:

 

Իմ քայլը դաշինքի կարգախոսն է՝ Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն: