Array ( [mr_id] => 77637 [mr_node] => 71232 [mr_media] => 72598 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72598 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72598.jpg [media_name] => download (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-05 19:40:25 )
Facebook Instagram Youtube
Շահնազարյանը ԱԱԾ գնալու հրավերը որակում է քաղաքական հետապնդում
Հանրապետական Կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը լրագրողներին տեղեկացրել է, թե ինչու չի ներկայացել Ազգային անվտանգության ծառայություն: Նա պատմել է, որ ծանուցումը ստացել է երեկ եւ չնայած որոշել է այսօր ներկայանալ ծառայություն, բայց ավելի ուշ մտափոխվել է:
Դավիթ Շահնազարյանի խոսքով, նոյեմբերի 27-ի իր հայտարարությունը, թե իշխանություններն իրականացնում են, իր ձեւակերպմամբ, «իշխանություն Արցախի փոխարեն» քաղաքականություն, իրավական գնահատական Չէ, միայն` քաղաքական է:

Պետք է գնար ԱԱԾ, եկավ լրագրողների հետ հանդիպման: ՀՀԿ ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ գնալու հրավերը փոխանցել են ուշ երեկոյան: Ստորագրել է, որ կներկայան: Երբ տեսավ, որ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տարածել է հայտարարություն, որոշեց չներկայանալ:

 

Դավիթ Շահնազարյանը լրագրողներին է բաժանում այն փաստաթուղթը, որը ստացել է նախկին գործընկերներից: Փաստաթղթում իր հայտարարություններին իրավական գնահատական է տրվել, մինչդեռ ինքն արել է քաղաքական հայտարարություն:

 

Շահնազարյանի հայտարարություններին արձագանքեց նաեւ վարչապետի պաշտոնակատարը: 

 

ԱԱԾ նախկին ղեկավար Շահնազարյանը հայտարարեց՝  այլեւս չի արձագանքելու ԱԱԾ հրավերներին: Կարձագանքի միայն պաշտոնական ծանուցումներին: