Facebook Instagram Youtube
Գործարանը կարտադրի տարեկան մոտ 120 հազար միավոր կենցաղային տեխնիկա
Բիզնես նորամուտ` Մերձավանում: Այստեղ սկսվում է հսկայական նոր բրենդի պատմություն: Ադամյան, այդպես է կոչվելու այն կենցաղային տեխնիկան, որն արտադրվելու է Մերձավանի գործարանում: Սկզբնական փուլում սարքավորումները ներմուծվելու են, հեռանկարում, սակայն, դրա կարիքն այլեւս չի լինի:
Նորաբաց գործարանը տարեկան կարտադրի ավելի քան 120 հազար միավոր տեխնիկա, ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայի համար: Արտահանման առաջին հասցեատերերը Սիրիան, հետո նաև՝ Ռուսաստանը կլինեն: Նաիրի Մուրադյանն է շարունակում:

Ինթերնաթիոնալ Մանուֆակտուրի գրուպը Մերձավանում հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ և սառնարաններ կարտադրի: 70-80 աշխատատեղ ունեցող այս գործարանում նախատեսվում է տարեկան արտադրել 126 000 միավոր տեխնիկա:

 

Տեխնիկայի արտադրությունը կիրականացվի 3 փուլով: Առաջ փուլում կենցաղային տեխնիկայի մասերը կներմուծվեն: Հետագայում  գործարանը դրանք ևս կարտադրի:

 

Երրորդ փուլում, արդեն հաջորդ տարի, հեռուստացույցները, սառնարաններն ու լվացքի մեքենաներն ամբողջությամբ կարտադրվեն Հայաստանում: Կենցաղային հայկական տեխնիկան միայն ներքին շուկայի համար չէ: Հայ-սիրիական-լիբանանյան համատեղ ընկերությունը նախատեսում է արտադրանքն արտահանել:

 

Գործարանի 80 աշխատակիցներ մեկ ամիս կվերապատրաստվեն հենց գործարարում: Հայկական ապրանքանիշով տեխնիկական կկոչվի` Ադամյան: