Array ( [mr_id] => 77638 [mr_node] => 71234 [mr_media] => 72599 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72599 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72599.png [media_name] => 1200px-Beeline.svg.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-05 20:05:50 )
Facebook Instagram Youtube
Լավագույն թիմերը կստանան 1,5 միլիոն դրամ
«Դեմո օր» հայկական ստարատափ համայնքի համար: Պրոդուկտի մշակման ճամբարում ներկայացվել են 10 թիմերի գաղափարներն ու աշխատանքները: Դրանք վերաբերում են տարբեր ոլորտների:

Ժյուրիի անդամներն արդեն ծանոթացել են թիմերի գաղափարներին: Դրանցից կառանձնացնեն երկուսը և կտրամադրեն ֆինանսական միջոցներ՝ գաղափարն իրականություն դարձնելու համար:

Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ներկայացրեցին իրենց աշխատանքները: Product bootcamp-ը նախաձեռնել են Բիլայնը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Նախնական փուլն անցած 10 թիմերը ներկայացրեցին նորարար տեխնոլոգիական լուծումներ տուրիզմի, ֆինանսաբանկային, առողջապահության սպասարկման ոլորտներում: Հետազոտություն անելու ու մշակումը ներկայացնելու գործում թիմերի ներկայացուցիչներին օգնել են ոլորտի առաջատար մասնագետները:

 

Դեմո օրվա ընթացքում հայկական ստարտափերներին շփվեցին ժյուրիի անդամների հետ, խորհուրդներ ստացան: Նրանք կընտրեն պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն երկու թիմերին, որոնք առաջիկա 3 ամիսների ընթացքում ֆինանսական միջոցներ կստանան: Ընտրության հիմնական չափանիշները գաղափարի նորարարությունն ու կիրառելիությունն են:

 

Գաղափարներն առաջ տանելու եւ դրանք իրականացնելու համար լավագույն երկու թիմերը կստանան 1.5 միլիոն դրամ: