Array ( [mr_id] => 77639 [mr_node] => 71235 [mr_media] => 72600 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72600 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72600.jpg [media_name] => 1499152413.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-05 20:14:41 )
Facebook Instagram Youtube
Հարապարակվել են Փաշինյանի, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցները
Համացանցում այսօր տարածվել է Ազգային Անվտանգության Ծառայության ու Հատուկ Քննչական Ծառայության ղեկավարների հեռախոսային սկանդալի երկրորդ մասը: Գաղտնալսել են նաև Նիկոլ Փաշինյանին: Նյութը վերնագրված է «Ինչպես է իրականում աշխատում հայկական արդարադատությունը»: Գաղտնալսման այս դրվագում ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցերն են:
Համացանցում գաղտնալսման հայտնվելուց որոշ ժամանակ անց, տեսանյութը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է վարչապետի պաշտոնակատարը: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասել է, որ ուժային կառույցների ղեկավարների գաղտնալսմամբ բացահայտվող գործողությունները միանշանակ տեղավորվում են նրանց պաշտոնեական գործառույթների շրջանակներում:

Գաղտնալսման թեման ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի հարցն է: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Շվեյցարիայից զանգահարել է Նիկոլ Փաշինյանին ու պատմել, որ ռուսական հատուկ ծառայությունները հորդորում են Խաչատուրովին չկալանավորել:

 

ԱԱԾ տնօրենը առաջարկել է հետաձգել Խաչատուրովի կալանքի միջնորդությունը, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ու ասել, որ պետք է  գործընկերներին տեղյակ պահել: Խոսել են նաև Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին:

 

 

Այնուհետև Արթուր Վանեցյանը զանգել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և հորդորել Խաչատուրովին չկալանավորել, քանի որ իր հետ կապվել են Ռուսաստանի ուժային կառույցների ղեկավարները: Վանեցյանն ու Խաչատրյանը քննարկել են խափանման միջոցի հարցը:

Խոսակցությունից հետո Վանեցյանը կրկին զանգում է Նիկոլ Փաշինյանին:

 

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է գաղտնալսման 7 ու կես րոպեանոց տեսանյութը, որից հետո սոցցանցում ուղիղ եթեր  մտել: Վարչապետի պաշտոնակատը ասել է, որ գաղտնալսմամբ ուժային կառույցների ղեկավարների բացահայտված գործողությունները միանշանակ տեղավորվում են օրենքի մեջ:

 

Նիկոլ Փաշինյանը գաղտնալսումը որակել է հայտարարված պատերազմ Հայաստանի պետականության դեմ՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարում իր վճռականությունը: