Array ( [mr_id] => 77640 [mr_node] => 71236 [mr_media] => 72601 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72601 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72601.jpg [media_name] => maxresdefault (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-05 20:25:06 )
Facebook Instagram Youtube
Էդգար Բաղդասարյանի ֆիլմն էկրան կբարձրանա դեկտեմբերի 8-ին
Մեծ Էկրան է բարձրանում Էդգար Բաղդասարյանի նոր ֆիլմը: «Էրկեն գիշեր»` այսպես է կոչվում միանգամից երեք տարբեր դարաշրջանների ոգին ներկայացնող դրամատիկ կինոպատմությունը:

Ֆիլմի ստեղծողները պատմում են, որ նկարահանումները բավականին աշխատատար են եղել` տարբեր եղանակներ են պահանջվել, տարբեր ժամանակաշրջաններին հատուկ ատրիբուտներ, մասնագետի օգնությամբ անգամ վերակենդանացրել են Վանի բարբառը:

Թրեյլերը մի քանի օր առաջ հայտնվեց համացանցում, ֆիլմն էկրան կբարձրանա դեկտեմբերի 8-ին: «Էրկեն գիշեր»... Վանի բարբառով է, նշանակում է «Երկար գիշեր»: Գեղարվեստական կինոնկարը նկարահանվել է 3 տարում: Այն ապրելու համար պայքարի մասին է՝ տարբեր իրավիճակներում և տարբեր ժամանակաշրջաններում:

 

Դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ: Ճակատագիրը հետապնդում է քարի տերերին: Ֆիլմում ժամանակների միքս է: 21-րդ դարի քաղքենի կյանքն ու մարմնավաճառը, 1915 թվականի կոտորածները և Նարեկացու ժամանակաշրջանը մեկ ֆիլմաշարում: Պրոդյուսերը նշում է, բարդ իրավիճակներ շատ են եղել:

 

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը 1915 թվականի իրադարձություները պատկերել է՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի Ավելորդը պատմվածքի, բայց վերջաբանը փոխել է:

Պատմական դրամայի 3-րդ մասում 1003 թվականն է՝ պատկերվում է Նարեկացու մահվան օրը: Յոթ ամիս Մատենադարանի ավագ գիտաշխատողը վերստեղծել է լեզուն, որով խոսում էին Գրիգոր Նարեկացու ժամանակ:

 

Եվ վերջում, ռեժիսորը գաղտնիք է բացում: Ձին, որին գլխավոր հերոսներից մեկն անընդհատ աղջիկ է անվանում, իրականում տղա է: Սա էլ փոքրիկ հուշում ֆիլմը դիտել ցանկացողների համար: