Array ( [mr_id] => 77641 [mr_node] => 71240 [mr_media] => 72602 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72602 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72602.jpeg [media_name] => pj3IhmaZlBWAzd7Z8see.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-06 21:29:15 )
Facebook Instagram Youtube
Գտել են Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողի դին
Ձնահյուսի տակ էին մնացել 5 պայմանագրային զինծառայողներ: Նրանցից չորսին ժամեր անց՝ հայտնաբերել են, մեկին գտել են դեպքից մեկ օր անց՝ արդեն մահացած:

Հայկական զինուժի պայմանագրային 4 զինծառայողները ձնահյուսի տակ են մնացել Սիսիանի մոտ լեռնային տեղանքում: Զինծառայողները իջնում էին դիրքերից, երբ սարից մեծ ձնակտոր է պոկվել, շարժվել նրանց ուղղությամբ, քշել դեպի ձորն ու ծածկել:

3-ին գտել են ահազանգից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների արդյունքում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Միջադեպի վայրում որոնումները շարունակվել են` 4-րդ զինծառայողին գտնելու նպատակով: Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ փրկարարները գտել են նրա դին: Մահացած զինծառայողը 23-ամյա Հայկ Քարամյանն է: Սիսիանի Թանահատ գյուղից: Համայնքապետի տեղեկություններով` օրինակելի զինվոր էր:

Տասն օր առաջ նման միջադեպ էր պատահել Գեղարքունիքում: 911 ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Կախակն գյուղի մոտակայքում պայմանագրային զինծառայողը մնացել է ձնահյուսի տակ: Փրկարարները որոնել և գտել էին նրա դին: