Կառավարությունը որոշեց հնարավորություն տալ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցները ներմուծել Հայաստան և շահագործել առանց վերասարքավորման: Ղեկն աջից ձախ տեղափոխելու համար վարորդներն ունեն 6-ամիս ժամանակ:
Մարտի 1-ից աջ ղեկով մարդատար մեքենաների ներմուծումը կարգելվի:
Ղեկը աջ նախաձեռնության անդամները հիմնականում այս մոտեցմանը կո՞ղմ են:
Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց մարդատար ուղղաթիռ ներմուծող ընկերությանը: Կներմուծվեն Փոքր ավիացիայի համար անհրաժեշտ սարքավորումներ և հումք:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ սկսվում է Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչն ու զորացրումը: Մինչև 35 տարեկան արական սեռի 70 բժիշկ-մասնագետներրի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկու տարի է:
Գինափ ընկերությունը կներմուծի ապրանքներ՝ արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի արտադրության մեջ: Ներդրումները կազմում են 2,5 մլրդ դրամ, մինչև 2025թ նախատեսվում է եվս 1 մլրդ դրամի ներդրում կատարել նոր սարքավորումներ և 8,9 մլրդ դրամի հումք գնելու նպատակով: Ընկերությունը ստեղծել է 56 աշխատատեղ, շուտով կավելան ևս 50-ը:
Արտադրանքի մեծ մասը կիրացվի Հայաստանում. կարտահենեն նաև ԵԱՏՄ երկրներ:
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում նորոգված բամբակամանվածքային ֆաբրիկայի շենքում տեքստիլի արտադրություն կիրականացվի: Կարտադրվի թել և բժշկական բամբակ: Ընկերությունը կզբաղվի նաև կտորների թափվածքների վերամշակմամբ: Նախատեսվում է 6 մլրդ դրամի ներդրում: Երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ: Կառավարությունը որոշեց 3 տարով երկարացնել ընկերությանը տրված ներմուծման արտոնությունը: