Array ( [mr_id] => 77644 [mr_node] => 71243 [mr_media] => 72605 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72605 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72605.jpg [media_name] => fw7pv08Jcz2SyxyhHhghEMbjP1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-06 21:34:17 )
Facebook Instagram Youtube
Մարզահամերգային համալիրում բացահայտվել են չարաշահումների ռիսկեր
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը ներկայացրել է իր մտահոգությունները մարզահամերգային համալիրի վերաբերյալ:

Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանին մայիսին են ծանուցել աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելու և նորը չկնքելու մասին: Պատճառը համալիրի պահակային ծառայությունում բացահայտված չարաշահումների ռիսկերն են:

Պետգույքի կառավարման կոմիտեում ռիսկեր են տեսնում նաև սահադաշտի ֆինանսական մուտքերում:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն անդրադարձավ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի՝ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը պետությանը նվիրելու հարցին: Նախ` պետք է լինի վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը:

Նույն գործընթացն է նաև Մանվել Գրիգորյանի նվիրաբերած գույքի մասով: Այս դեպքում ևս անհրաժեշտ է վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը: