Array ( [mr_id] => 77645 [mr_node] => 71244 [mr_media] => 72606 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72606 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72606.jpg [media_name] => 12778_gagik-tsarukyan2_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-06 21:41:56 )
Facebook Instagram Youtube
Գագիկ Ծառուկյան. երկրին անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն
Քարոզարշավի նախավերջին օրը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն անցկացրել է Գյումրիում:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախընտրական հանդիպումները սկսել է  Աբովյան քաղաքից:  ԲՀԿ առաջնորդը շեշտել է՝ երկրին անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Գագիկ Ծառուկյանը խոստանում է իրականացնել տնտեսական բարեփոխումներ, իջեցնել վարկերի տոկոսադրույքները, զարգացնել բնակարանաշինությունը, այնպես անել, որ քաղաքացիները կարողանան բնակարան գնել վարկերի ցածր տոկոսներով:

Գագիկ Ծառուկյանի խոսքով պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել ներդրողների համար:

ԲՀԿ-ի նախընտրական նախավերջին հանդիպումը  Երևանում էր: Ներկայացնելով 36 կետից բաղկացած ծրագիրը, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ընդգրկված են այնպիսի դրույթներ, որոնք հնարավոր է իրականացնել: Պետք է սկսել բանկային օրենսդրության և համակարգի փոփոխություններից:

Անդրադառնալով  առողջապահության ոլորտին,  Գագիկ Ծառուկյանը  հիշեցրեց իր առաջարկը՝ մարզերում ու Երևանում պետք է լինեն անվճար հիվանդանոցներ: ԲՀԿ առաջնորդը պատրաստ է Աբովյանի օրինակով Երևանում էլ բնակարաններ կառուցել:

Խորհրդարանական ընտրություններին բարգավաճ Հայաստան կուսակցությունը մասնակցում է  Մեր խոսքը գործ է , հավատա, վստահիր, պահանջիր կարգախոսով: