Array ( [mr_id] => 77646 [mr_node] => 71245 [mr_media] => 72607 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72607 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72607.jpg [media_name] => election_7.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-06 21:43:51 )
Facebook Instagram Youtube
Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված կանայք աչքի են ընկել ակտիվությամբ
Ժամն առանձնացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված այն կին թեկնածուներին, որոնք քարոզարշավի ամբողջ ընթացքում աչքի են ընկել ակտիվությամբ:

Իր հարազատ մարզում Թագուհի Թովմասյանը ներկայանալու կարիք չունի. Գեղարքունիքի խնդիրները լրագրողական գործունեության ընթացքում պահել է տեսադաշտում ու հիմա վստահեցնում է, որ ավելի ակտիվ կլինի, եթե մարզի բնակիչներն իրեն գործուղեն խորհրդարան:

Թագուհին Գեղարքունիքում առաջադրվել է ռեյտինգայինով` Իմ քայլը դաշինքով: Եվ մարզի բնակիչները ճշտում են` որն է լինելու նրա քայլը` որպես պատգամավոր:

Փոխված ոճով, նոր սանրվածքով Նաիրա Զոհրաբյանը ներկայացավ սյունեցիներին ու Վայոց Ձորի բնակիչներին: ԲՀԿ ռեյտինգային թեկնածուին գյուղից գյուղ է գնում, անսպասելի թակում դռները, նստում վառարանի մոտ ու զրույցի բռնվում:

Հեղինե Բիշարյանն էլ ՕԵԿ-ի ամենաակտիվ ռեյտինգայինն է` Մալաթիա-Սեբաստիայում ու Շենգավիթում: Կարևոր թեմա է դարձրել սոցիալականն ու հատկապես բազմազավակների ապահովվածությունը:

Մանե Թանդիլյանը իր ծննդավայրի բնակիչների աչքերին է նայում` պնդելով, որ Ալավերդիի թեթև արդյունաբերությունը հնարավոր է վերականգնել:

Շատ քննարկվեց Արփինե Հովհաննիսյան-Լենա Նազարյան հեռուստաբանավեճը: ՀՀԿ ու իմ քայլը ռեյտինգային թեկնածուների վեճի կիզակետում տնտեսությունն ու կոռուպցիոն պայքարն է:

Այս բանավեճի ավարտին, ի տարբերություն առաջին դեմքերի դեբատի, ձեռքսեղմում չեղավ: