Array ( [mr_id] => 77647 [mr_node] => 71246 [mr_media] => 72608 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72608 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72608.jpg [media_name] => b3c97351d5a54c30afaaef5cd14135ee_18.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-06 21:45:10 )
Facebook Instagram Youtube
Փաշինյան. Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ ինտեգրացիոն հետագա գործընթացներով:

ԵԱՏՄ անդամ երկրների հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պաշտպանում է ազատ առևտրի պայմանագրերի աշխարհագրական ընդլայնումը, միության ինտեգրացիոն հետագա զարգացումները:

Վարչապետի պաշտոնակատարը կարևոր է համարել, որ ԵԱՏՄ զարգացումը զգալի լինի շարքային քաղաքացիների համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է արդյունավետ հարթակ դառնալ Իրանի հետ կապերի զարգացման, Եգիպտոսի հետ ազատ առևտրի պայմանագիր կնքելու գործում: Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է նավթամթերքի ու գազի միասնական շուկային առնչվող հարցը, դժգոհել Ռուսաստանի քայլերից ու վիճել Վլադիմիր Պուտինի հետ գազի բարձր գնի պատճառով: Ռուսաստանի նախագահը բացատրել է, որ Բելառուսին գազն առանց այդ էլ վաճառում են շատ էժան գնով:

Պուտինը հորդորել է մի փոքր սպասել, երբ լրագրողները դուրս կգան և իրենք կխոսեն: Ռուսաստանի նախագահը նաև առաջարկել է ԵԱՏՄ տարածքում ներդնել ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածք, ինչը, ըստ նրա, կբարձրացնի երկրների տնտեսական ինքնիշխանությունը: Նիստի ավարտին ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանը փոխանցել է Հայաստանին: