Array ( [mr_id] => 77648 [mr_node] => 71247 [mr_media] => 72609 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72609 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72609.jpg [media_name] => f5b61622e1676d_5b61622e167af.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-06 21:47:15 )
Facebook Instagram Youtube
Վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի հյուսիսաին մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը այցելել է հայկական սուրբ Կատարինե եկեղեցի, մասնակցել նաև Հայաստանի հյուպատոսության բացմանը:

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը նոր շենք ունի, որի բացմանը մասնակցեց Նիկոլ Փաշինյանը: Հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: 320 քմ տարածքով շինությունը Հայաստանի հյուպատոսությանը անվարձահատույց տրամադրվել է  49 տարով: Հյուպատոսության Նախկին տարածքը ուներ ընդամենը 100 քմ տարածք և անհարմար աշխատանքային պայմաններ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին: Նա հայտարարել է, որ առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանը խնդիր ունի կրկնապատկել բնակչության թիվը` առաջին հերթին տնտեսական զարգացմամբ:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: Նա կարծիք է հայտնել, որ գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով: Այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Իսկ ինքը` այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգում է եղել:

Փաշինյանը անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրին: Նրա պնդմամբ այդ պաշտոնը ընդամենը առիթ է, որպեսզի կազմակերպության անդամ երկրները խոսեն փոխադարձ պարտավորությունների խնդիրների մասին:

Վարչապետի պաշտոնակատարի պնդմամբ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զենքով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հայկական կողմը ցանկանում է ճշտել, թե ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել: Նա համարել է, որ սա Հայկական կողմի համար ռազմավարական նշանակության հարց է, իսկ Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական է: